Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 8 միլիոնը. RT
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը 1 օրում հասել է 52 035-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ վարակումների ընդհանուր թիվը երկրում կազմում է 8 013 708: Տեղեկությունը հազորդում են Բրազիլիայի առողջապահության նախարարությունից:
Համավարակի բռնկումից ի վեր՝ Բրազիլիայում համավարակի հետևանքով մահացածները 201 460-ն են: Ընդ որում՝ երկրում COVID-19-ից ապաքինվածների թիվը գերազանել է 7 միլիոնը:










