Մարոկկոյում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 450 հազարը. RT
Մարոկկոյում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 1543 դեպք է հայտնաբերվել: Այսպիսով երկրում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 450 հազարը՝ կազմելով 450 221: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Նշվում է, որ Մարոկկոյում համավարակի սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացել է 7685 մարդ: Ավելի քան 422 հազար մարդ ապաքինվել է:
Մարոկկոյի իշխանությունները մինչև փետրվերի 10-ը երկարացնում են արտակարգ սանիտարական դրության ժամկետը, որը համաճարակային իրավիճակով պայմանավորված գործում է 2020-ի մարտից:










