Ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը ջուրն է ընկել Ջակարտա-Սինհուայի մոտակայքում

16:36 • 09.01.21

Ցամաքային ծառայությունները կորցրել են կապը ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ այն Ջակարտայից ուղևորվում էր Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանտան նահանգի վարչական կենտրոն Պանտիանակ քաղաք։ 

Նշվում է՝ Boeing-737-524 ինքնաթիռը վերջին անգամ նկատվել է Ճավա ծովի ջրերի վրա՝ Ճավա կղզու հյուսիսային մասում։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը ջուրն է ընկել Ջակարտա-Սինհուայի մոտակայքում: 

Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով ՝ ինքնաթիռի կործանման մասին տեղեկատվությունը ստացվել է տեղական ժամանակով ժամը 14:30-ի սահմաններում, իսկ այժմ որոնողական աշխատանքներ են տարվում: