Հնդկաստանում հիվանդանոցի նորածնային բաժանմունքում հրդեհի հետևանքով առնվազն 10 երեխա է զոհվել

11:33 • 09.01.21

Հնդկաստանի  Մահարաշտրա նահանգի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն տասը երեխա է զոհվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կրակը բռնկվել է նորածնային բաժանմունքում, որտեղ տասնյոթ երեխա է եղել:

Նրանից յոթին հաջողվել է փրկել: Մինչդեռ մնացած մի քանի օրականից մինչև մի քանի ամսական նորածինները մահացել են ածխաթթու գազից թունավորումից:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը տեխնիկական է:

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին: