Twitter-ը մշտական հիմունքներով սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը
Twitter սոցիալական կայքը մշտական հիմունքներով սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով սոցցանցի տարածած հաղորդագրությանը:
«@Realdonaldtrump-ի վերջին գրառումների և դրան շրջապատող համատեքստի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք հաշիվը մշտապես սառեցրել ենք՝ բռնության հետագա հրահրման ռիսկի պատճառով», - ասվում է սոցիալական ցանցում կատարված գրառման մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է, թե ողջունում է իր երդմնակալությանը երկրի ներկայիս փոխնախագահ Մայք Փենսի ներկայությունը, և ուրախ կլինի, եթե գործող նախագահ Դոնալդ Թրամփն այդ արարողությանը չգա:
Բայդենն իր ելույթի ժամանակ հայտնել է, թե Դոնալդ Թրամփը անկարող է իրականացնել նախագահի լիազորությունները:
Միևնույն ժամանակ, նա մի քանի անգամ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք նա աջակցում է Թրամփի իմպիչմենթին:










