22 աղետ, 262 զոհ, 95 միլիարդ դոլարի վնաս. ԱՄՆ-ն կլիմայական աղետների ֆոնին «ռեկորդային տարի» է ունեցել
2020-ին ԱՄՆ-ն «ռեկորդային քանակությամբ» եղանակային և կլիմայական աղետների թիրախ դարձավ։ Լայնածավալ անտառային հրդեհներն այրեցին երկրի արևմուտքը, արագորեն իրար հաջորդող փոթորիկները ցնցեցին արևելքը, իսկ ծայրահեղ շոգը տարածվեց երկրի սրտում, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով դաշնային կառավարության նոր զեկույցը:
Ընդհանուր առմամբ 22 խոշոր բնական աղետներ, որոնցից յուրաքանչյուրի հասցրած վնասը գնահատվում է առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլար, անցած տարի ցնցել են ԱՄՆ-ը։ Ըստ Օվկիանոսի և մթնոլորտի ազգային վարչության տվյալների՝ այս աղետների նման ցուցանիշը 6-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
«Առնվազն 262 մարդ է զոհվել, և ընդհանուր առմամբ 95 մլրդ դոլար վնաս է հասցվել»,- հայտնել են վարչությունից։
Նշվում է՝ տարին ԱՄՆ-ի համար նշանավորվել է ծայրահեղ պատժամիջոցներով ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում: Խոսքը երկրի արևմուտքում գրանցված ամենաակտիվ հրդեհի մասին է, որը գրանցվեց Կալիֆոռնիայում։ Այս աղետը գետնին հավասարեցրեց հազարավոր տներ և Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում երկինքը գունավորեց «ապոկալիպտիկ նարնջագույնով»։
Ընդհանուր առմամբ,2020 թվականին ԱՄՆ-ի արևմուտքում 10.3 միլիոն ակր (4.2 միլիոն հեկտար) հողատարածք է այրվել է անտառային հրդեհների հետևանքով։
Արևելյան ծովի ափին և Մեքսիկական ծոցում 12 արևադարձային փոթորիկ է գրանցվել մեկ տարվա ընթացքում, որը ռեկորդային ցուցանիշ է։ Քանակն այնքան է գերազանցել ակնկալվողը, որ օդերևութաբաններն ստիպված են եղել օգտագործել հունական այբուբենը փոթորիկների անուններ դնելու համար, քանի որ վերջիններիս մեծ քանակը սպառել էր նախապես պլանավորված անունների ցանկը։
Այս աղետներից յոթը պատճառել են ավելի քան 1 միլիարդ դոլար վնաս, այդ թվում՝ «Լաուրա» և «Սալի» փոթորիկները, որոնք արագորեն հաջորդել են միմյանց ԱՄՆ հարավում օգոստոսին և սեպտեմբերին: Բացի այդ՝ հինգ փոթորիկ էլ միայն Լուիզիանա նահանգում է գրանցվել։
Միևնույն ժամանակ, անցյալ տարի մեծ երաշտ և ջերմային ալիք է գրանցվել ԱՄՆ-ի արևմուտքում։
Ի հավելումն՝ օվկիանոսի և մթնոլորտի ազգային վարչությունը հաղորդել է, որ անցյալ տարի գրանցվել է տարածաշրջանում 5-րդ ամենաթեժ եղանակը։










