ԻՀՊԿ հրամանատարը գաղտնազերծել է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազան
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ներկայացրել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ստորգետնյա հրթիռային բազան Պարսից ծոցի ափին:
Ինչպես հայտնում է «ԻՍՆԱ» գործակալությունը, գեներալ Սալամին հրթիռային բազա է այցելել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ալիռեզա Թանգսիրիի հետ:
Անդրադառնալով ռազմաբազայում տեղակայված հրթիռային համակարգերին՝ գերենալ Սալամին նշել է, որ բազան մեկն է այն մի քանի կենտրոններից, որտեղ տեղակայված են ռազմածովային ուժերի ռազմավարական հրթիռները:
«Այս հրթիռները մի քանի հարյուր կմ հեռահարություն ունեն, համալրված են բարձր ճշտությամբ և կործանարար ուժով, և մենք կարող ենք շրջանցել թշնամու ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումները:
Գերերալը վստահեցրել է, որ երկիրը պատրաստվում է ավելացնել իր ներուժը՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:










