Ճապոնիայում կորոնավիրուսի նոր տեսակի մուտացիայով վարակման դեպքեր են հայտնաբերել
Ճապոնիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մասնագետները հայտարարել են, որ կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել, որը տարբերվում է Մեծ Բրիտանիայում և Հարաֆային Աֆրիկայում տարածվողներից:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վիրուսի նոր շտամը հունվարի վեցին հայտնաբերվել է 4 մարդկանց մոտ, որոնք հունվարի 2-ին ժամանել են Բրազիլիայից:
Ինստիտուտի տվյալներով՝ «նոր մուտացիան մասնակիորեն նման է այն մուտացիաներին, որոնք մտահոգություն են առաջացնում արագ տարածվելու վտանգով պայմանավորված:
Նշվում է, որ նոր շտամում բացահայտվել է N501Y մուտացիան, որն առկա է ինչպես «բրիտանական», այնպես էլ «հարավաֆրիկյան» շտամերում, ինչպես նաև E484K մուտացիան, որն առկա է «հարավաֆրիկյանում»:
Ճապոնական ինստիտուտից նշում են, որ առկա տեղեկություններով դժվար է գնահատել հիվանդության տարածման արագության կամ թեստավորման և պատվաստման մեթոդների արդյունավետության մակարդակը:










