Ղազախստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները  

20:20 • 10.01.21

Ղազախստանում ավարտվել են խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ընդհանուր առմամբ՝ երկրում բաց է եղել մոտ 9900 ընտրատեղամաս: Եվս 66 ընտրատեղամասն բացված է եղել արտասահմանում, որտեղ քվեարկելու հնարավորություն է ունեցել մոտ 12 000 քաղաքացի:

Ընտրատեղամասերի մեծ մասի փակման պահին ընտրություններում մասնակցության հայտը կազմել է 63.1 տոկոս: Նշվում է, որ «Հասարակական կարծիք» հետազոտական ինստիտուտը երկուշաբթի կհայտնի քվեարկության նախնական արդյունքները:

Երկրի ԿԸՀ-ն նախնական արդյունքները ևս կհայտարարի հունվարի 11-ին: Բոլոր ընտրական գործընթացները պետք է ավարտվեն մինչև հունվարի 17-ը:

Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են միասնական համազգային ընտրական համակարգով: Ընտրությունները կայացած են համարվում մասնակցության ցանկացած հայտի դեպքում: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 7 տոկոսի շեմը: Խորհրդարանի ստորին պալատը ձևավորվում է առնվազն երկու կուսակցության մասնակցությամբ: Այն կազմված է 107 պատգամավորից, որոնցից 98-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով, 9-ին ընտրում է Ղազախստանի ժողովրդական ասամբլեան: