Ռուս սենատորը թվել է Ռուսաստանի առաջ ծառացած 3 խնդիրները 2021-ի համար
ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը երեք խնդիրներ է թվել, որոնք Ռուսաստանը պետք է լուծի 2021 թվականին:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, նրա խոսքով՝ նոր տարվա գլխավոր խնդիրները կլինեն համավարակից դուրս գալը, ինտերնետ-հսկաների պահանջները և ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները:
Սենատորը հայտրարել է, որ համավարակը հաղթահարելու հարցում կօգնի պատվաստումը, իսկ համացանցային հսկաների հետ պայքարում կօգնի սեփական հարթակների զարգացումը:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, գործչի կարծիքով, կախված է նրա կողմից ճնշմանը դիմակայելու Ռուսաստանի կարողությունից, իսկ ճնշումը գնալով ավելանալու է:










