Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 90 միլիոնը. Worldometers

13:03 • 10.01.21

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 90 միլիոնը (ընդհանուր 90 139 555 դեպք): Այս մասին տեղեկանում ենք Worldometers.info առցանց թարմացվող տեղեկատվական կայքի տվյալներից։

Վարակակիրների թվով երկրների առաջին հնգյակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան:

Մահացածների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 1 935 981, վարակվածներից ապաքինվել է 64 538 166 մարդ: