Քրիստինե Սարգսյանի մասին իմ արտահայտած միտքը չի համապատասխանում իրականությանը․ Մհեր Ենգիբարյան

21:03 • 11.01.21

Բժիշկ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանը հանդես է եկել հերքմամբ, որում նշում է, որ Tert.am-ին 2016 թվականին տված հարցազրույցում արտահայտած միտքը, թե Մասիսի ծննդատան ղեկավար Կրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, պոչտալյոնություն անելն է», չի համապատասխանում իրականությանը։

Հերքման տեքստը ներկայացնում ենք ստորև․

««Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին ««Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ․ բժիշկ-գինեկոլոգը՝ Մասիսի ծննդատան մասին» խորագրով հոդվածում հրապարակված իմ կողմից հայտնված «(․․․) Կրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, պոչտալյոնություն անելն է» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»»։