Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի. նրանց մեջ կա 8 երեխա
Հունավարի լույս 10-ի գիշերն ավիահարվածի հետևանքով առնվազն 18 մարդ Է զոհվել Աֆղանստանի Նիմրոզի նահանգում: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի TOLOnews հեռուստաալիքը՝ վկակայակոչելով նահանգային խորհրդի ղեկավար Բազ Մոհամեդ Նասիրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ զոհվածների թվում են ութ երեխա, յոթ կին և երեք տղամարդ:
Հեռուստաալքի տվյալներով՝ զոհվածների հարազատները նրանց մարմինները տարել են նահանգի մայրաքաղաք՝ Զարանջ, որպեսզի արդարադատության հասնեն կառավարությունից:
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել Էր ավիահարվածի 12 զոհերի մասին:










