Ղարաբաղում 2841 ադրբեջանցի զինծառայող է մահացել. Ադրբեջանի ՊՆ

23:23 • 11.01.21

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտերի ժամանակ 2841 ադրբեջանցի զինծառայող է զոհվել:

«Զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի 2841 զինծառայող»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ևս 64 մարդ անհետ կորած է համարվում: Նրանց որոնման և ճանաչման աշխատանքները շարունակվում են: