Պուտինը բացահայտել է Դամասկոս կատարած ոչ պաշտոնական այցի պատճառները. Donya-e-Estesad
Իրանական «Դոնյա Իքդիսադ» լրատվականում հրապարակվել է հոդված, որտեղ հեղինակն անդրադարձ է կատարում 2020 թվականի սուրբծննդյան տոների ընթացքում ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի`Սիրիա այցին: Այս մասին հայտնում է ռուսական inosmi.ru լրատվական կայքը:
Հեղինակը նշում է, որ հեռուսատաեթերի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է անցյալ տարի սուրբծննդյան տոնին Սիրիա կատարած ոչ պաշտոնական այցին:
«Պուտինը Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված եթերի ընթացքում բացահայտել է Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոս, տեղի Օմայյանների մզկիթ և Մարիամ Աստվածածին եկեղեցի կատարած այցի պատճառները», - գրել է հոդվածագիրը:
Վերոնշյալ հեռուստաեթերի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, որ այդ այցելությունը հատկանշական էր, քանի որ քրիստոնյաների համար ամենակարևոր տոնը Սուրբ Ծնունդն է`հավելելով, որ իսկապես ցանկացել է այցելել Օմայյանների մզկիթ, քանի որ այնտեղ է թաղված Հովհաննես Մկրտչի գլուխը:
Հեղինակը շեշտել է, որ ՌԴ նախագահն ամենևին չի ենթադրել, որ Հովհաննես Մկրտչի մասունքները կպահվեն իսլամական մզկիթում. սա ըստ ՌԴ նախագահի՝ նշան է այն բանի, որ այդ ամսունքները երկրպագվում են նաև իսլամական աշխարհում: Պուտինի համար մեծ հայտնություն է եղել, որ Հովհաննես Մկրտիչը (Իսլամում նրան անվանում են Յահյա), ինչպես և Հիսուսը, իսլամական աշխարհում ընդունվում և հարգվում են որպես մարգարեներ:
Անդրադառնալով այդ օրերին Դամասկոս և, ընդհանուր առմամբ, Սիրիայի Արաբական Հանրապետություն այցելելու պատճառներին` ՌԴ նախագահն ասել է, որ նման որոշում կայացնելիս առաջնորդվում է առաջին հերթին Ռուսաստանի ազգային շահերով, այլ ոչ թե որևէ համակրանքով կամ նախապաշարմունքով:
Ինչպես հեղինակն է գրել, այդ օրերին ՌԴ նախագահի այցելությունը խիստ գաղտնի էր պահվել և հրապարակվել այցից հետո միայն, անվտանգության նկատառումներից ելնելով` հաշվի առնելով հնարավոր ահաբեկչական գործողությունները:
Այս այցի ընթացքում տեղի ունեցած երկկողմ հանդիպման և տարածաշրջանում անվտանգության խնդիրների վերաբերյալ որևէ քննարկման մասին, սակայն, տեղեկություններ չեն հաղորդվում:










