Ռուսական օդուժը Սիրիայում խոցել է թուրքամետ զինյալների դիրքերն և նավթատարերը

09:27 • 11.01.21

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբավորումների`Սիրիայի տարածքում գտնվող դիրքերին, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Ավիահարվածները սկսվել են շաբաթ առավոտյան և ուղղված են եղել Հալեպի և Լաթաքիայի նահանգներում գտնվող դիրքերին:

Սրան հաջորդել է Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներին պատկանող բեռնատարերի խոցումը, որոնցով Սիրիայից դուրս են բերվում նավթային պաշարները:

Ինչպես նշում է լրատվականը, սա, ամենայն հավանականությամբ, ավելի վաղ ռուսական զորքերի վրա տեղի ունեցած հարձակման պատասխանն է:

Հարձակման ընթացքում վիրավորվել է երեք զինվոր: