Թուրքիայի ՆԳ նախարարին «ճաղատ» անվանելու համար թուրքերի դեմ դատական գործեր են բացվել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին «ճաղատ» անվանելու համար թուրքերի դեմ դատական գործեր են բացվել, հայտնել է Cumhuriyet թերթը:
Մասնավորապես՝ 2020 թվականին ՆԳ նախարար Սոյլուին «ճաղատ մարդ» անվանելու համար հետաքննություն է սկսվել իրավաբան Թուգայ Բեկի նկատմամբ։
Բեկը մեղադրվել է «պետական ծառայողին վիրավորելու» համար, սակայն ավելի ուշ դատախազը կարճել է գործը՝ հայտարարելով, որ մտադիր չէ շարունակել գործի հետաքննությունը։
«Այն փաստը, որ ներքին գործերի նախարարին «ճաղատ» անվանելը հետաքննության առարկա է, հստակ վկայությունն է այն բանի, թե որքան է նեղացել կարծիքների արտահայտման ազատության սահմանները»,- ասել է Բեկը։
Նշվում է, որ միևնույն մեղադրանքով Բեկի հաճախորդներից մեկի նկատմամբ ևս հետաքննություն է սկսվել։
Ըստ հաղորդման՝ Սոյլուին «ճաղատ» անվանելու համար ոստիկանություն հրավիրված անձինք ոստիկանության վիրտուալ գործողությունների տեսադաշտում են հայտնվել #sensuskel («ձայնդ կտրի՛ր ճաղատ») հաշթեգով արված գրառումների պատճառով։










