Գերագույն Ռադայում Ուկրաինայի իշխանություններին մեղադրել են սեփական քաղաքացիներին «պարտքերի մեջ խեղդելու» համար
Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են իրենց քաղաքացիներին «խեղդել պարտքերի մեջ»` բարձրացնելով կոմունալ ծառայությունների սակագները: Նման կարծիք է հայտնել ՌԴ Գերագույն ռադայի պատգամավոր, «Ընդդիմության պլատֆորմ կյանքի համար» խմբակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի օրը «Սուսպիլնե» («Հանրային») հրատարակությունը հաղորդել է, որ գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Պոլտավայում, Խերսոնում, Իվանո-Ֆրանկովսկում, ինչպես նաև Ուկրաինայի Չեռնովցի մարզում:
Հիշեցնենք՝ Ուկրաինայում հունվարի 1-ից գազի գներն աճել են: 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը չեղյալ է հայտարարել արտոնյալ սակագինը առաջին 100 կՎտ էլեկտրաէներգիայի համար:
Ուկրաինայում մի քանի օր է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերը՝ սակագների բարձրացման պատճառով: Մասնավորապես, Պոլտավայի շրջանում մոտ 200 ցուցարարներ օրերս փակել էին Բորիսպիլ-Մարիուպոլ մայրուղին, որի պատճառով էլ խցանումներ էին առաջացել:
Բացի այդ, մոտ 300 մարդ փակել էր Կիև-Խարկով մայրուղին՝ բողոքելով գազի բարձր գների դեմ:
Հունվարի 10-ին նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Խարկովի մարզի 14 շրջաններում:










