Փաշինյանի շարասյունը գնաց «Զվարթնոց». ոստիկանությունը փակել էր բոլոր ճանապարհները քաղաքացիների համար (թարմացվող, տեսանյութեր)

07:59 • 11.01.21

08:09

Փաշինյանի շարասյունն անարգել գնաց «Զվարթնոց». ոստիկանությունը փակել էր բոլոր ճանապարհները քաղաքացիների համար։

07:59

Այսօր Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի,ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։


Ընդդիմության ներկակացուցիչները երեկ գրառումներով հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` թույլ չտալու Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։

Tert.am-ի թղթակիցը հայտնում է,որ ժամը յոթի դրությամբ օդանավակայան տանող ճանապարհները,սկսած` Իսակովի պողոտայից, ոստիկանության ծառայողները փակել են և անհնարին դարձրել օդանավակայան հասնելը։