Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար

17:25 • 12.01.21

Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Նժդեհ Հովսեփյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար»,- ասված է Տիգրան Ավինյանի որոշման մեջ:։

Մեկ այլ որոշմաբ Անուշիկ Ավետյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի օգնական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Անուշիկ Ավետյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական»,- ասված է Տիգրան Ավինյանի որոշման մեջ: