Բայդենի երդմնակալությանն ընդառաջ Հետաքննությունների դաշնային բյուրոն անցնում է անվտանգության միջոցառումների խստացման

14:45 • 12.01.21

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) զգուշացնում է նորընտիր նախագահ Ջո Բայդենի նախագահական երդմնակալության միջոցառմանն ընդառաջ ԱՄՆ-ի տարածքում զինված բողոքների անցկացման հնարավորության մասին, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

Տեղեկություններ կան զինված խմբավորումների մասին, որոնք պատրաստվում են հավաքվել բոլոր 50 նահանգների մայրաքաղաքներում և Վաշինգտոնում` հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունից մի քանի օր առաջ:

Երկուշաբթի օրը նորընտիր նախագահն ասել է, որ չի վախենում Կապիտոլիումում պաշտոնական արարողության ժամանակ նախագահի պաշտոնը ստանձնելուց: Հակառակ դրան, երկրում և հատկապես Վաշինգտոնում, խստացվում են անվտանգության միջոցառումները:

Սպասվում է, որ թ՛ե նորընտիր նախագահ Ջո Բայդենը, և թ՛ե փոխնախագահ Քամալա Հարիսն իրենց պաշտոններն ստանձնելու են Կապիտոլիումում, որն անցյալ շաբաթ անկարգությունների հրապարակի էր վերածվել Թրամփի աջակիցների կողմից:

Միացյալ Նահանգների Ներքին անվտանգության վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Չադ Ուոլֆը, երկուշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությանը հանձնարարել է «անցյալ շաբաթվա իրադարձությունների լույսի ներքո»  վեց օր շուտ սկսել հատուկ գործողություններ` երդմնակալության արարողության համար: Հատուկ գործողությունների իրականացմանը հնարավոր է ներգրավված լինեն մինչը 15 հազար ազգային գվարդիականներ:

Լրատվական գործակալությունը նշել է, որ Ուոլֆը նախագահ Թրամփի վարչակազմից հեռացած երրորդ քարտուղարն է, ինչն իր հերթին խառաշփոթ է առաջացրել: Ուոլֆի հեռանալու պատճառներից են եղել Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններնն ու դատարանի որոշումները, որոնք վիճարկում են իր` պաշտոնի նշանակման օրինականությունը:

Ըստ տեղեկությունների, Թրամփի կողմնակիցները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել դատարաններ մոտ, եթե նա պաշտոնանկ արվի, և Կապիտոլիումի մոտ, եթե երդմնակալության ժամանակ նախագահի պաշտոնն ստանձնողը նա չլինի:

Հնարավոր անկարգություններից խուսափելու համար երկրում խստացվում են անվտանգության միջոցառումները: Երկուշաբթի օրը նախագահ Թրամփն արտակարգ դրություն է մտցրել երկրում, որը կտևի մինչև հունվարի 24-ը` ինչը Ազգային անվտանգության նախարարությանը գործելու հնարավություն է տալիս:

Այս լարվածությունը, հնարավոր անկարգություններն ու դրանց ուղղված անվտանգության միջոցառումների խստացումները կապված են անցյալ շաբաթ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների և դրանից հետո Թրամփի պաշտոնանկության գործընթացի ուղղությամբ դեմոկրատների գործադրած ջանքերի հետ: