Աֆղանստանում ձերբակալվել է ԻՊ ահաբեկիչ, որը պատրաստվում էր սպանել ԱՄՆ դեսպանին

17:38 • 12.01.21

Աֆղանստանում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը, որը պատրաստվում էր մահափորձ կատարել Քաբուլում ԱՄՆ դեսպանի նկատմամբ: Այս մասին հայտնում է աֆղանական Pajhwok գործակալությունը: 

Նշվում է, որ երկրի ազգային անվտանգության վարչությունը վնասազերծել է ահաբեկիչ Աբդուլ Վահիդին ու նրա երեք հանցակիցներին՝ երկրի արևելյան Նանգարհար նահանգում:

Ըստ գործակալության՝ Աբդուլ Վահիդը նախապատրաստում էր Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի, ինչպես նաև Աֆղանստանի կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը: