Բայդենը ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների հետ քննարկել է Թրամփի հնարավոր իմպիչմենտին վերաբերող հարցեր

01:53 • 12.01.21

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը ամերիկացի օրենսդիրների հետ քննարկել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր իմպիչմենտին վերաբերող հարցեր, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բայդենը Դելավեր նահանգում ունեցած ելույթում:

Բայդենի խոսքով՝ քննարկումը վերաբերել է նրան, թե արդյոք սենատորները կարող են միաժամանակ զբաղվել Թրամփի իմպիչմենտի գործընթացով,  ինչպես նաև՝ Բայդենի թիմի անդամներին համապատասխան պաշտոններում նշանակելու և համավարակի դեմ պայքարի համար ֆինանսական հատկացումներ կատարելու աշխատանքներով:

«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը չպետք է մնա այդ պաշտոնում: Վերջակետ»,- հավելել է Բայդենը:

Նա ընգծել է նաև, որ Կապիտոլիումը գրոհած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: