Վրաստանում կորոնավիրուսակիրների թիվը վերջին 1 օրում ավելացել է 1857-ով

12:07 • 12.01.21

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1857-ով, մահացել է 24 մարդ: 

StopCov պաշտոնական կայք տվյալների համաձայն`համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է հիվանդացության 241,637 դեպք:

Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 993 մարդ լքել է կովիդ-կլինիկաները, և համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 227 208 հիվանդ, մահացել՝ 2820-ը:

Անցած օրվա ընթացքում իրականացվել է 17 795 թեստ, այդ թվում՝ 11 934 հակագենի և 5861 թեստ՝ ՊՇՌ-ի:

Ներկայում կարանտինում է գտնվում 514, հիվանդանոցներում`3879, իսկ կովիդ հյուրանոցներում` 569 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացիներ տեղափոխվել են այլ երկրներ՝ բուժման նպատակով:

Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: