Հունաստանն ընդլայնում է իր տարածքը
Հոնիական ծովի շրջանում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը 6 ծովային մղոնից 12-ի երկրի տարածքը կմեծացնի 13 000 քառակուսի կմ-ով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ ելույթ ունենալով խորհրդարանական քննարկումների ժամանակ:
Տարածքային ջրերի 6-ից մինչև 12 ծովային մղոն ընդլայնման մասին Հունաստանը հայտարարել է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան:
2020 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրվել է Հունաստանի նախագահի հրամանագիրը ուղիղ ելքային գծերի սահմանման վերաբերյալ, որոնցով չափվում է ջրային տարածքների լայնությունը:










