Ինդոնեզիան կործանված Boeing-ի զոհերի որոնման համար ստորջրյա հեռակառավարվող սարք է օգտագործում

11:49 • 12.01.21

Ինդոնեզիան հեռակառավարվող ստորջրյա սարք է տեղակայել՝  օգնելու ջրասուզակներին որոնել զոհվածների աճյունները և վերականգնել թռիչքի ձայնագրիչները Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռից, որը երեք օր առաջ ծովն էր ընկել թռիչքից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, շաբաթ կեսօրին Boeing 737-500 ինքնաթիռը, որում 62 ուղևոր է եղել, ընկել է Ճավա ծովը, Ջակարտայի գլխավոր օդանավակայանից թռիչք կատարելուց չորս րոպե անց:

Ինդոնեզիայի ոստիկանությունը երկուշաբթի կատարել է վթարից զոհվածի առաջին նույնականացումը: Ոստիկանական ծառայության աշխատակիցը նշել է, որ բորտուղեկցորդ Օկի Բիսմայի ինքնությունը պարզվել է նրա մատնահետքերի միջոցով:

«Իմ անչափ  բարի ամուսին ... Դրախտը քո տեղն է ... Մինչև մենք նորից հանդիպենք սիրելիս», - ինստագրամի իր էջում գրել է Օկիի կինը, որը ևս բորտուղեկցորդուհի է:

Boeing 737-500 ինքնաթիռը ներքին չվերթով մեկնում էր Բորնեո կղզու Պոնտիանակ քաղաք, որը գտնվում է Ջակարտայից մոտ 740 կմ (460 մղոն) հեռավորության վրա:

Հիշեցնենք՝ տեղի ունեցածն Ինդոնեզիայում երկրորդ խոշոր ավիավթարն էր այն բանից հետո, երբ 2018-ին թռիչքից կարճ ժամանակ անց Lion Air-ին պատկանող Boeing 737 MAX-ը նույնպես խորտակվեց Ճավա ծովում: Այդ ժամանակ զոհվել էր 189 ուղևորր և ողջ անձնակազմը: