Իրանական ռազմածովային ուժերի նավատորմը կհամալրվի նոր ռազմանավերով

20:54 • 12.01.21

Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը Օմանի ծոցում կհամալրվի հայրենական արտադրության նոր ուղղաթիռակիր ռազմանավով, ինչպես նաև հրթիռակիր նավով:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, տեղական արտադրության հրթիռակիր ռազմանավը կմեծացնի նավատորմի հարձակողական ներուժը երկրի հարավային ջրերում: «Զերեհ» անվանումն ստացած ռազմանավն առանձնանում է մեծ արագությամբ և մանևրելու հնարատությամբ: Այն համալրված է առաջադեմ հրթիռներով և հրետանիով:

Իրանական ռազմածովային ուժերը կգաղտնազերծեն նաև «Մաքրան» անվանումն ստացած ավիակիրը մշակել են նավատորմի իրանցի մասնագետները:

Վերջին տարիներին Իրանի ռազմածովային ուժերը բաց ծովում մեծացրել են իրենց ներկայությունը՝ ծովային երթուղիների անվտանգությունն ապահովելու համար: