Բրիտանական լրատվամիջոցները վարչապետ Ջոնսոնին քննադատել են կարանտինի ժամանակ զբոսայգում հեծանվասպորտով զբաղվելու համար. Financial Times

02:59 • 12.01.21

Բրիտանական լրատվամիջոցները քննադատություններ են հնչեցրել վարչապետ Բորիս Ջոնսոնի հասցեին, քանի որ կարանտին պայմաններում նրան իր նստավայրից 11 կմ հեռավորության վրա գտնվող զբոսայգում են նկատել՝ հեծանիվ քշելիս, այնինչ կառավարությունը բնակչությունից պահանջում է տնից հեռու դուրս չգալ զբոսնելու և օրական մեկ անգամ մարզվել, հաղորդում է Financial Times-ը:

Կառավարությունից լրագրողներին հայտնել են, որ Ջոնսոնը կարանտինի կանոնները չի խախտել, իսկ առողջապահության նախարար Մեթթ Հենքոքը նշել է, որ երկար զբոսանքի դեպքում որևէ մեկը մի քանի մղոն հեռավորության վրա է հայնտվել իր տնից, դա չի նշանակում, որ կանոնների խախտում է եղել՝ միաժամանակ ասելով, թե սպորտով զբաղվելը չպետք է պատրվակ դառնա ընկերների կամ ծանոթների հետ հանդիպումների գնալու համար:

Հունվարի 4-ից Անգլիայում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով կարանտին է սահմանվել: Տնից դուրս գալ թույլատրվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ուտելիք, դեղորայք գնելու, բժշկի այցելելու, աշխատանքի գնալու դեպքերում և այլն:

Իրավիճակը Մեծ Բրիտանիայում սրվել է կորոնավիրուսի նոր հարուցիչի հայտնաբերումից ու դրա ինտենսիվ տարածվելուց հետո: Մասնագետների գնահատմամբ՝ նոր հարուցիչը շուրջ մեկ տարի ողջ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսից մոտ 50-70%-ով ավելի վարակիչ ու վտանգավոր է: