Մոլդովայի նորընտիր նախագահը Կիևում զինվորականներին ողջունել է «փառք Ուկրաինային» արտահայտությամբ

17:31 • 12.01.21

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն Կիև կատարած պաշտոնական այցի ընթացքում զինվորականներին ողջունել է «Փառք Ուկրաինային» արտահայտությամբ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն:

Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը նա դիտել է  Մարիինյան պալատի հարակից հրապարակում գտնվող պատվո պահակախմբի շարքերը:

«Փառք Ուկրաինային»-ասել է Սանդուն, որին ի պատասխան զինծառայողները վանկարկել են. «փառք հերոսներին»:

Զելենսկին Twitter-ի իր էջում գրել է, որ Մոլդովայի ղեկավարի այցը սկիզբ է դրել Կիևի ու Քիշնևի միջև նոր հարաբերություններին: Նրա խոսքերով ՝ 2 երկրները «ընդհանուր արժեքներ ու դիրքորոշումներ ունեն եվրոպական օրակարգում», իսկ մոլդովացի քաղաքական գործիչը «չի վախենում Ղրիմը անվանել ուկրաինական»: