Պորտուգալիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

11:15 • 12.01.21

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան կորոնավիրուսով է վարակվել: Այս մասին հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը:

«Երեկ հանրապետության նախագահի կորոնավիրուսի ախտորոշման թեստը բացասական արդյունք ուներ: Չնայած այսօր կորոնավիրուսի հակագեների առկայության թեստը բացասական է եղել, հայտնի է դարձել, որ 21:40-ին ՊՇՌ թեստը դրական արդյունք է ցույց տվել»,- ասված է երկրի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նշվում է, որ պորտուգալացի ղեկավարը կորոնավիրուսով վարակման ախտանիշներ չունի:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախագահի մասնակցությամբ առաջիկայում նախատեսված միջոցառումները չեղարկվել են:

Ըստ երկրի առողջապահության գլխավոր վարչության տվյալների՝ Պորտուգալիայում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման դեպքերի թիվը անցել է 489 հազարից, իսկ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7925-ի: