Ընդդիմությունն առայժմ միատարր է, սակայն, կարծում եմ, նոր կուսակցություններ կձևավորվեն. Լիլիթ Թումանյան (տեսանյութ)

12:44 • 12.01.21

Ընդդիմությունն առայժմ միատարր է, սակայն, կարծում եմ, նոր կուսակցություններ կձևավորվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանը։

Նշենք, որ տեղի էր ունենում «ArmNews FM» ռադիոընկերության տնօրեն, քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանի ասուլիսը: Բանախոսն անդրադառնում էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, համատեղ հայտարարությանը, գերիների չլուծված հարցին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպմանը։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները եղել են բացառիկ կարևոր և արդյունավետ: