Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 660 000 դեպք է արձանագրվել. ТАСС

03:29 • 12.01.21

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 660 993-ով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 1 930 265-ի, որից 11 061 դեպքը գրանցվել է վերջին 24 ժամում: Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 89 048 345-ը:

ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է անում միայն պաշտոնապես հաստատված դեպքերը, որոնց մասին տեղեկությունը տրամադրվում է պետությունների կողմից:

Վարակման նոր դեպքերի ավելի քան 57 %-ը բաժին է ընկել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին (380 886), երկրորդ տեղում է Եվրոպայի տարածաշրջանը (189 271), երրորդում՝ Աֆրիկան (28 672):

Ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ 22 009 275, նրան հաջորդում են Հնդկաստանը (22 009 275), Բրազիլիան (8 075 998):