«Ես ձեր ձևակերպումները կոռեկտ չեմ համարում»․ Լիլիթ Մակունցը՝ «վնգստացող դատավորներ»-ի մասին հարցին ի պատասխան
Ես ձեր ձևակերպումները կոռեկտ չեմ համարում․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե «վնգստացող դատավորներ» դեռ կա՞ն։
Դիտարկմանը, թե դա Նիկոլ Փաշինյանի ձևակերպումն է, Մակունցն արձագանքեց, թե վարչապետն այդ ձևակերպումը հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում։
Դիտարկմանը՝ եթե վարչապետն է ասում, կոռեկտ է, եթե լրագրողն է ասում, կոռեկտ չէ՞, Մակունցը հորդորեց իրեն քաղաքական հարցեր ուղղել։










