Forbes-ը սպառնացել է ընկերություններին, որոնք աշխատանք կտրամադրեն Թրամփի «հեքիաթասացներին»
Հեղինակավոր Forbes ամերիկյան հրատարակության գլխավոր խմբագիր Ռենդալ Լեյնը հայտարարել է, որ ընկերությունները չպետք է աշխատանք տրամադրեն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
«Թող գործարար աշխարհը դա իմանա. աշխատանք տրամադրեք… Թրամփի «հեքիաթասացներից» որևէ մեկին, և Forbes-ը կհամարի, որ այն, ինչի մասին հայտարարում է ձեր ընկերությունը… սուտ է»,- հայտարարել է հրատարակության խմբագիրը:
Իր հերթին, մեկնաբանելով Լեյնի խոսքերը՝ Կանանց անկախ ֆորումի վերլուծաբան Քելսի Բոլարը կարծիք է հայտնել՝ նշելով, որ «սա ոչնչացման վտանգավոր մշակույթ է, որի նպատակն է արգելել ցանկացած ամերիկացու, որը համարձակություն է ունեցել աջակցել նախագահ Թրամփին կամ աշխատել նրա վարչակազմում, անել այնպիսի պարզ մի բան, ինչպիսին նոր աշխատանք ունենալն է»:










