Պետդուման կքննարկի համավարակաի ֆոնին աշխատանքի ավելի բաց ձևաչափի աստիճանական անցումը

15:01 • 13.01.21

Ռուսատանի Դաշնության պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ խմբակցությունների ղեկավարների հետ, ինչպես նաև Դումայի խորհրդի շրջանակներում, քննարկելու է պալատի աշխատանքի ավելի բաց ձևաչափի աստիճանական անցումը, այդ թվում նաև պալատում հավատարմագրված լրատվամիջոցների համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաջորդ շաբաթվանից Պետդումայի աշխատանքները սկսվում են արդեն լիագումար նիստերի ձևաչափով: Այսօր մենք կքննարկենք, հանդիպում կանցկացնենք խմբակցությունների ղեկավարների հետ, ապա երկուշաբթի խորհրդի շրջանակներում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են աշխատանքի ավելի բաց ձևաչափի փուլային անցմանը: Սա վերաբերում է առաջին հերթին ձեզ, քանի որ ձեր բացակայությունը ազդում է նախաձեռնության վրա», - ասել է Վոլոդինը՝ դիմելով խորհրդարանական լրագրողներին Մամուլի օրվա կապակցությամբ հանդիսավոր մրցանակների հանձնման արարողության ժամանակ:

Նա նշել է, որ ԶԼՄ-ներն ակտիվորեն ներգրավված են առցանց ձևաչափում՝ հեռախոսի, տեսակապի միջոցով: Երկրի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի իր քաղաքացիներին պաշտպանի կորոնավիրուսից: Այս առնչությամբ պատվաստումներն արդեն իսկ ակտիվորեն ընթանում են Մոսկվայում:

Իր խոսքում Վոլոդինը շեշտել է նաև, որ խորհրդարանական թղթակիցների՝ Պետդումա վերադառնալու հարցը մանրակրկիտ քննարկվելու է, որպեսզի յուրաքանչյուր հրատարակություն ներկայացված լինի:

Հիշեցնենք՝ խորհրդարանի ստորին պալատը սահմանափակումների պայմաններում անցկացրել էր երկու նստաշրջան: 2020 թ. մարտից ի վեր, կորոնավիրուսային համավարակի պատճառով, այցելուների և լրագրողների թիվը կրճատվել է, միջոցառումների մեծ մասը և հանձնաժողովի նիստերն անցկացվել են առցանց, իսկ պատգամավորները շարունակում են հանձնել COVID թեստեր՝ մինչ լիագումար նիստերի մեկնարկը: Այնուամենայնիվ, պատգամավորների մեկ երրորդը արդեն հիվանդացել է, ինչ-որ մեկը նույնիսկ 2 անգամ, իսկ երկու պատգամավոր էլ մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից: