Հանրապետականները հրաժարվել են գումարել Սենատը՝ Թրամփի իմփիչմենթի հարցը քննարկելու համար
ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը հրաժարվել է գումարել Կոնգրեսի վերին պալատը՝ վերանայելու համար երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին հարցը մինչև նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, Մաքքոնելի խոսքով՝ Սենատն արձակուրդից կվերադառնա հունվարի 19-ին՝ Բայդենի երդմնակալության արարողության և պաշտոնավարման ստանձնման նախօրեին:
Հիշեցնենք, որ այսօր Ներկայացուցիչների պալատում մի քանի ժամ շարունակ ընթանում է Թրամփի իմփիչմենթի հարցի շուրջ քննարկումը: Իմփիչմենթն արդեն անցել է ընթացակարգային քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում:
Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար պատճառ է հանդիսացել հունվարի 6-ին Կապիտոլիումի շենք ներխուժած խռովարարներին խրախուսելու համար:










