Գազայի հատվածում կրկին բախում է տեղի ունեցել պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև

11:16 • 14.01.21

Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում սահմանային փոխադարձ ռմբակոծություն է եղել իսրայելական բանակի և պաղեստինյան ուժերի միջև: Այս մասին հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Իսրայելական բանակի մամուլի խոսնակ Ավիչայ Ադրային թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ իսրայելական տանկը ռմբակոծել է ՀԱՄԱՍ խմբավորման երկու դիրք՝ ի պատասխան Գազայի հատվածից` իսրայելական բանակին պատկանող ինժեներական մեքենայի ուղղությամբ արձակված կրկնակի կրակի:

Ադրային հավելել է, որ իսրայելական մեքենան հարթաչափում էր իրականացնում Գազայի հատվածի հարավային մասում գտնվող անվտանգության ցանկապատի արևմտյան կողմում:

Խոսնակը հայտարարել է, որ հարձակումը հանգեցրել է նյութական վնասի ՝ առանց զոհ պատճառելու:

Հակառակ այս տեղեկությանը, Ma’an լրատվական գործակալությունը հաղորդել է, որ պաղեստինյան ուժերը կրակ են բացել իսրայելական մի քանի տանկերի վրա, որոնք մուտք են գործել պաղեստինցի ֆերմերների դաշտեր և սկսել մթերել բերքը: Գործակալությունը պաղեստինյան կողմից որևէ զոհի մասին չի հայտնել: