3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հրետանավորները մասնագիտական պարապմունք են անցկացրել

19:16 • 14.01.21

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի մարտական պատրաստության մակարդակն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, ստուգվել են գիշերային պայմաններում հրետանավորների գործողությունները և մասնագիտական հմտությունները։