ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակման 24 763 դեպք է հայտնաբերվել

15:54 • 14.01.21

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 24 763-ով՝ հասնելով 3 495 816-ի: Հունվարի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դա առավելագույնն Է հունվարի 2-ից ի վեր, երբ հայտնի Էր դարձել 26 301 վարակվածների մասին:

Ներկայում Ռուսաստանում բուժումը շարունակում Է 549 832 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 570-ով: Ընդամենը վարակից մահացել Է 63 940 մարդ:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,83 տոկոսի մակարդակում, հետևում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսասանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 27 956-ով: Ընդամենն արդեն բուժվել Է 2 882 044 մարդ: Մեկ օրում դուրս գրվածների թիվը, շտաբի տվյալների համաձայն՝ երեք օր գերազանցում Է հայտնաբերված դեպքերի քանակը: Առողջացածների բաժինն աճել Է մինչև 82,4 տոկոս: