ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրող իրանական ընկերության նկատմամբ

17:52 • 14.01.21

ԱՄՆ-ի վարչակազմն այս շաբաթ շարունակել է Իրանի նկատմամբ կոշտ տնտեսական քաղաքականություն վարել, որի հետևանքով Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Իրանի Իսլամական Հանրապետությունուն գործող մի շարք կազմակերպությունների և որոշ անձանց նկատմամբ, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Այս շաբաթ պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների թվում է «Դանեշ Բոնյան» դեղագործական ընկերությունը, որն Իսլամական Հանրապետության համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատրաստում:

Անհասկանալի է, թե ինչու են նրանք պատժամիջոցներ կիրառել իրանական այս ընկերության նկատմամբ, սակայն, ըստ ամերիկյան կողմի պնդման, վերոնշյալ ընկերությունը «նպաստում է կոռուպցիային Իրանում»:

Չորեքշաբթի ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել երկու ֆիզիկական անձանց և 16 կազմակերպությունների, այդ թվում ՝ «Աբադանի էլեկտրաէներգիայի արտադրության ընկերության» նկատմամբ:

Իրանը քննադատել է պատժամիջոցների այս վերջին փուլը, որը կիրառվել է մի շարք հաստատությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ` պահանջելով դադարեցնել գործողությունները, որոնք փորձում են խեղդել երկրի տնտեսությունը: