Գոռ Բակլաչյանը նշանակվեց ՔԿՆ կարգապահական հանձնաժողովի անդամ

11:26 • 14.01.21

Արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը նշանակվեց Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանին»,- ասված է որոշման մեջ: