Ժամկետային զինծառայողների ծնողները Կառավարության մոտ անվտանգության երաշխիքներ էին պահանջում իրենց որդիների հետագա ծառայության համար (տեսանյութ)

12:24 • 14.01.21

Ժամկետային զինծառայողների ծնողները Կառավարության մոտ պահանջում են անվտանգության երաշխիքներ իրենց որդիների հետագա ծառայության համար։

Ժամկետային զինծառայողների ծնողներից երեքին ընդունեցին Կառավարությունում՝ լսելու նրանց դժգոհությունները։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են անվտանգության երաշխիքներ՝ նշելով, թե իրենց երեխաների անվտանգությունը չի ապահովվում։

Ծնողները պահանջում են զորացրել իրենց որդիներին։ Նրանք հիշեցնում են, որ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո եղել է զինծառայողի մահվան դեպք՝ հիվանդության պատճառով, ինչը, ըստ զինծառայողների ծնողների, պատկան մարմինների անփութության պատճառով է։ Նրանք ընդգծում են նաև, որ երեկ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զինծառայող է վիրավորվել։