«Մենք Կարմիր ծովում պարեկություն կիրականացնենք՝ վերահսկելով թշնամիների գործունեությունը». Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

11:12 • 14.01.21

Չորեքշաբթի իրանական բանակը հայտարարել է Կարմիր ծովում նոր շարժի մասին, որը նրան հնարավորություն կտա պաշտպանել Իրանի շահերն այս տարածաշրջանում: Այս մասին հայնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին չորեքշաբթի օրը, Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է. «Մենք Կարմիր ծովում պարեկություն ենք իրականացնելու»:

Ըստ Բաղերիի,դրա շնորհիվ կբարձրացվեն իրանական զինուժի կարողությունները՝ տարածքային ջրերի անվտանգության ապահովման և թշնամիների գործունեության վերահսկման տեսանկյունից:

«Մենք կվերադարձնենք Կարմիր ծովը, որում մեր առևտրական նավերը վերջին շրջանում բախվել էին սահմանափակ թվով հարձակումների` մեր ծովային պարեկային տարածքում, և մենք կապահովենք մեր նավթային և առևտրային նավատորմի լիակատար անվտանգությունը», - հավելել է Բաղերին:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է, որ այս նոր միջոցները, նաև, նպատակ ունեն կանխել Իսլամական Հանրապետության թշնամիների գործողությունները` Կարմիր ծովում իրենց ուժը ցույց տալով: