Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Telegram-ի ռուսալեզու ալիք է բացել

02:12 • 14.01.21

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռուսալեզու ալիք է բացել Telegram մեսենջերում: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:

Netaniahurus ալիքի նկարագրության հատվածում նշվում է, որ այն իսրալացի վարչապետի պաշտոնական ալիքն է: Երկրի կառավարության ղեկավարի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հաստատել է այդ տեղեկությունը և հիշեցրել, որ վարչապետը արդեն իսկ ռուսալեզու էջ ունի Facebook սոցիալական ցանցում:

«Facebook-ում նրա ռուսալեզու էջը գոյություն ունի արդեն ավելի քան 6 տարի և համարվում է իսրայելցի քաղաքական գործիչների շրջանում ամենատարածվածը»,- ասել է Գենդելմանը:

Նեթանյահուի խորհրդականը նաև նշել է, որ Իսրայելի վարչապետը որոշել է թելեգրամյան ալիք բացել, քանի որ այդ հարթակն օգտատերերի շջանում բավական տարածվել է: