ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 16 կազմակերպության և 2 քաղաքացու նկատմամբ

09:31 • 14.01.21

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս առնչությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ են մտցվում Իրանի երկու քաղաքացիների և 16 բիզնես ընկերությունների  նկատմամբ՝ Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ առնչություն ունենալու պատճառով։

Միևնույն ժամանակ, մեկ անձ էլ, Իրաքի քաղաքացի Միրջիրաշ ալ-Մուհամեդավը, մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու համար:

Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության  պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում: Բացի այդ, արգելք է սահմանվում ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների հետ բիզնես ներգրավվածության գործարքներ կնքելու համար։