Թուրքիայում վերջին տասնամյակի ամենախիստ երաշտն է. 17 մլն բնակչությամբ Ստամբուլի ջրի պաշարը կբավականացնի 45 օր

13:18 • 14.01.21

Թուրքիայի խոշոր քաղաքների ջրի պաշարներն առաջիկա մի քանի ամիսներին կսպառվեն,  Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր, հայտնում է The Guardian-ը:

Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի: 

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում:

Իզմիրը և Բուրսան՝ Թուրքիայի մյուս երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված:

Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և  Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող  ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին: