Մոսկվայում ուժայինները դադարեցրել են բողոքի բոլոր ակցիաները. РИА Новости

02:28 • 03.02.21

Ուժային կառույցները Մոսկվայում դադարեցրել են բողոքի բոլոր ակցիաները, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ կառույցներում ունեցած աղբյուրին:

«Մոսկվայում բոլոր այն հատվածները, որտեղ չարտոնված միջոցառումներ են անցկացվել, պաշտպանված են»,- РИА Новости-ն հայտնել է իրավապահ համակարգի աղբյուրը՝ հավելելով, որ փողոցներում ոստիկանները հերթապահություն են իրականացնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո Մոսկվայի կենտրոնում նրա աջակիցները տարբեր փողոցներ էին փակել ու փորձել կաթվածահար անել երթևեկությունը, հաղորդում է ТАСС-ը:

РБК հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Ռուսասատնի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների է ձերբակալել:

Ձերբակալությունները սկսվել են Կրեմլի մոտակայքից: Ոստիկանության հրահանգով փակվել են Մոսկվայի մետրոպոլիտենի «Հեղափոխության հրապարակ», «Ալեքսանդրովյան այգի», «Թատերական» և մի շարք այլ կայարաններ: Ուժայինները փակել են նաև «Охотный Ряд» անվամբ առևտրի կենտրոնի մուտքը:

Ցուցարարներ են ձերբակալվել նաև Մոսկվայի մի շարք այլ փողոցներից: