Ամերիկյան «Դոնալդ Կուկ» էսկադրային ականակիրը մտել է Վրաստանի տարածքային ջրեր

19:57 • 05.02.21

ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիր «Դոնալդ Կուկ»-ը փետրվարի 5-ին մտել է Վրաստանի տարածքային ջրեր: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

«Այցը նպատակ ունի ամրապնդել Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը ծովային ոլորտում», - ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունն ընդգծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրահանգներին լիակատար հետևելու փաստը, որոնց կապակցությամբ բոլոր հանդիպումները կանցկացվեն հեռակա`տեսակոնֆերանսի ձևաչափով:

Ականակիրը կլքի Վրաստանի տարածքային ջրերը փետրվարի 6-ին ՝ Վրաստանի առափնյա պահպանության ծառայության հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց հետո: