Թուրքիայի հետ С-400 համակարգերի հարցով խումբ ստեղծելու մտադրություն չկա․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն մտադիր չէ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել`լուծելու հանրապետության կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սատտերֆիլդը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Ես կցանկանայի ընդգծել, որ չկա աշխատանքային խումբ և չի լինի: Սա ԱՄՆ օրենսդրությանը համապատասխանելու խնդիր է: Հուսով ենք, որ С-400-ի խնդիրը կարող է լուծվել, բայց եթե դա հնարավոր չէ, ապա մենք կշարունակենք մեր ուշադրությունը կենտրոնացնել մեր համագործակցության բոլոր ոլորտների վրա, որոնք ուղղակիորեն չեն վերաբերում մեր կողմից սահմանված պատժամիջոցներին»,- նշել է Սատտերֆիլդը:
Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումն Անկարային սկսվել է 2019-ի հունիսի կեսերին, ինչը հանգեցրել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամին: Ամերիկյան վարչակազմը բազմիցս դատապարտել է ՆԱՏՕ-ի երկրի կողմից ռուսական զենքի ձեռքբերումը և պնդել է, որ Թուրքիան գնի ամերիկյան համակարգեր:










