ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 16 627 նոր դեպք է հայտնաբերվել, մահացել է 497 մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 16 627 նոր դեպք: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ նշելով, որ համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 951 233-ի:
Նշվում է՝ ամենամեծ թվով վարակակիրները հայտնաբերվել են Մոսկվայում (2214), Սանկտ Պետերբուրգում (1248) և Մոսկվայի մարզում (955):
Օրվա ընթացքում հիվանդության պատճառով մահացել է 497 մարդ: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից մինչ օրս երկրում մահացել է 76 229 հիվանդ:
Դաշնությունում մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 22 831 մարդ: Կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց ընդհանուր թիվն այդպիսով հասել է 3 436 326-ի:
Հիշեցնենք՝ նախորդ օրվա ընթացքում ՌԴ-ում արձանագրվել էր կորոնավիրուսային հիվանդության 16 688 դեպք:










